Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Նոր աշխարհակարգի ձևավորումը թևակոխում է վերջին՝ վճռական փուլ

Նոր աշխարհակարգի ձևավորումը թևակոխում է վերջին՝ վճռական փուլ
12.07.2026 | 12:13

Աշխարհաքաղաքական տնտեսական վերադասավորումներին զուգահեռ ակտիվորեն պայքար է ծավալվում նաև կրոնական ճակատում, այն է՝ նոր աշխարհակարգում գլոբալիզմի առաջամարտիկի դերը ստանձնելու համար։

Այս գործընթացների պրիզմայում կարելի է դիտարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեկտոնական շարժերը, Իսրայել-Թուրքիա հեռակա բանավեճը և պաշտոնական Վաշինգտոնի հստակ դիրքորոշումը երկրի ներսում տարատեսակ մահմեդական քարոզչության դեմ Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում։

Ամենևին էլ պատահական չէ Թուրքիայի նախագահի անհանգստությունը՝ կապված Նեթանյահուի հայտարարությունների (մուսուլման եղբայներ գաղափարախոսության վտանգավորության մասին) և ԱՄՆ նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ դիրքորոշման հետ։

Անքորիջի հանդիպումը սառը ցնցուղ էր՝ չին-բրիտանական դաշինքի և նրանց պրոտեժեների համար. սա է պատճառը, որ մեծանում է այլընտրանք չունեցող անհրաժեշտությունը՝ Կովկասի և Մերձավոր Արևելքի միջև ևս մեկ պետության ստեղծման։

Սին է կարծիքը, թե մահմեդական աշխարհը չի փորձում օգտագործել գործիքակազմը (այդ թվում՝ որոշ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները) գաղափարախոսական էքսպանսիայի համար, սակայն շատ կարևոր է, որ հանդիպում է հեգեմոն գերտերության հստակ և կտրուկ դիմադրությանը։

ԱՄՆ գործող նախագահն էլ իր հերթին հստակ և կտրուկ դիրքորոշում ունի գլոբալիզմի ցանկացած դրսևորման հետ կապված՝ անուղղակիորեն աջակցելով օրգանիկ ազգային տրադիցիոն ապրելակերպին ու սովորույթներին։

Այս համատեքստում մենք՝ հայերս, բավականին հարուստ պատմամշակութային ժառանգություն ունենք ինչպես նախա, այնպես էլ հետքրիստոնեական ժամանակաշրջաններում։

Նոր աշխարհակարգի ձևավորումը թևակոխում է վերջին՝ վճռական փուլ, որտեղ իր ուրույն տեղը պետք է ունենա աշխարհաքաղաքական կարևոր հանգույց հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 9895

Մեկնաբանություններ